Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հակամարտությունը հարկ է լուծել խաղաղությամբ. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այն կարծիքին է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բայց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության աջակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Մեր տեսլեկանը խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումն է միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման ճանապարհով եւ ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ»,– հայտարարել է վարչապետը՝ Թբիլիսիում ելույթ ունենալով Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում:

Ավելի վաղ Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, քանիցս հայտարարել են, որ հույս ունեն վերադարձնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները, բայց բացառապես խաղաղ ճանապարհով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում