AM | RU | EN
USD
EUR
RUB

ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը կօտարվի մրցույթով

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզի պետական սեփականություն հանդիսացող, տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող 25 միավոր անշարժ գույքը մրցույթով կօտարվի: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ մրցույթի կայացման նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսի չ ափը:

Մրցույթի հաղթողը պետք վճարի նաև շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը (100 տոկոս): Որոշմամբ նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի: Դիմելով Արման Սահակյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել անշարժ գույքը հնարավորինս թանկ գնով վաճառելու տարբերակը:

«Իրականում պարզ չէ, թե որ մոդելն է ավելի լավ՝ աճուրդով, թե մրցույթով: Եթե մենք աճուրդով ավելի թանկ կարող ենք վաճառել և հետագայում գույքի, հողի հարկի ռեֆորմն անենք, այդ թվում չաշխատող ակտիվների մասով, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է նորից վերանայել մաքսիմալ գնով վաճառելու տարբերակը: Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 132 389.38 դրամ` ներառյալ օտարվող գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները` 167 258 365.38 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով, որ վաճառքի գումարի մնացած 176 874 024 դրամի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե, ՀՀ պետբյուջեի փաստացի մուտքերը վաճառքի դեպքում կարող են կազմել 291 070 182 ՀՀ դրամ:

Լրահոս
Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են. Սերժ Սարգսյան Հայաստանը և Շվեյցարիան ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 1 Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը Կիպրոսի Պաֆոս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված զբոսայգի Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների Ավստրիան իրատեսական չի համարում Թուրքիայի մուտքը ԵՄ Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Նոր Ջուղայից սերող Միրմանյանների վերջին իտալահայ ժառանգը Մատենադարանին է փոխանցել բացառիկ ձեռագրեր Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ. Էրդողանը թուրք ազգայնամոլների խոսքն է կիրառել Կառավարությունում կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ի հասանելիությունը Հայաստանում սեզոնային ալերգիկ հիվանդությունները շատացել են Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվողն ազատ է արձակվել՝ չհեռանալու ստորագրությամբ Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են թուրքական մզկիթի վրա Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը ԿԺԴՀ-ն նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին ազատազրկել է ութ տարով Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Պետք է կանխել այս խավարը. Միշել Ֆարաոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանում ԵՄ գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բակո Սահակյանը ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը Ալբանիան նոր նախագահ ունի Կարեն Կարապետյանն ընդունել է Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan