Ադրբեջանում գործազրկության մակարդակը հասել է 21 տոկոսի
20/04/2017 17:56
Նմանատիպ
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այդ երկրում աշխատունակ բնակչության թիվը հասնում է 6 մլն 198 հազար 700-ի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Կոմիտեի հաղորդմամբ` ներկայումս զբաղվածների թիվը կազմում է 4 մլն 671 հազար 600 մարդ, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թիվը` 168 հազար 041 մարդ, միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողներինը` 56 հազար 456 մարդ:
Կոմիտեի տվյալներով` 1 մլն 302 հազար 603 մարդ գործազուրկ է, որը կազմում է երկրի աշխատունակ բնակչության 21 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում