Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՄԸՄ պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 20-ին ընդունեց ՀՄԸՄ պատվիրակությանը, որի կազմում էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Օշին Փիրումյանը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ, Երկիր Մեդիա հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ Մհեր Բոյաջյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից :

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց համահայկական ավանդական կազմակերպության հայանպաստ, ազգանվեր 100-ամյա գործունեությունը: Անդրադարձ կատարվեց Երևանում՝ հուլիսի 20-29-ը անցկացվելիք մարզախաղերին, որոնց կմասնակցի 900-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից:

Քննարկվեցին համաՀՄԸՄական 10-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքներին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը, նախարարության ծրագրերին կառույցի անդամների մասնակցությանը, 2018թ. կառույցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում