AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան

Հայաստանում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով Ամերիաբանկի կազմակերպած պանելային քննարկմանն ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Նրա խոսքով` էլեկտրոնային առևտրի զարգացման համար հիմնակա ն խնդիրը մարդկանց տեղեկացվածությունն է:

«Հնարավոր է մենք շատ հարցերում տեսակարար կշռով զիջում ենք ավելի զարգացած երկրների տնտեսություններին, օրինակ` էլեկտրոնային առևտրի ծավալով, բայց անվտանգության առումով իրավիճակն այդպիսին չէ: ԱՄՆ հսկայական տնտեսությունում վճարային քարտերի մեծ մասը դեռևս մագնիսական են, չիպով քարտեր չեն, պաշտպանվածության եռաստիճան 3-D Secure համակարգը շատ անգամ ներդրված չէ», - ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրենը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանի խոսքով` Ամերիաբանկն էլեկտրոնային առևտրի դեպքում եռամակարդակ պաշտպանվածությունն ապահովում է, ինչի հետևանքով աստիճանաբար ավելանում է վստահողների թիվը:

«Էլեկտրոնային առևտրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացման նպատակով Ամերիաբանկն իրականացնում է որոշակի ծրագրեր: Համացանցում տեղադրում է տեսանյութեր, որոնք գովազդում են բանկի տարբեր օնլայն ծառայությունները, յուրաքանչյուր նոր հավելվածի, ծրագրի մեկնարկին իրականացվում են տարատեսակ PR, տեղեկատվական միջոցառումներ, նկարահանվում են շատ մատչելի տեսանյութեր, որոնք օգնելու են հաճախորդին: Չնայած այդ ամենին` տեղեկացվածության պակասը դեռ կա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վստահությանը, Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ առաջին անգամ օգտվելով ծառայությունից, հասկանալով, թե ինչքանով մատչելի ու հարմարավետ է այն` հաճախորդը երկրորդ, երրորդ անգամ այդ գործարքը շատ ավելի հեշտ կկատարի:

«Անվտանգության առումով յուրաքանչյուր գործարքից վստահությունն էլ ավելի է բարձրանում», - ասաց Մովսիսյանը:

Լրահոս
Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է համարում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ Հայաստանում այս տարի կարտադրվի մոտ 80 հազար տոննա խաղող ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացումը ՀՀ-ի տնտեսության վրա դրական կարող է անդրադառնալ. Ավագ Հարությունյան ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին Նախագահ Սարգսյանի մոտ քննարկվել են Համահայկական խորհրդի ձևավորմանը վերաբերող հարցեր ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում պայմանագրային զինծառայողի սպանությունից Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում Սոցիոլոգը կարևորեց դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով մանկապարտեզների դերակատարությունը Կարեն Կարապետյանի ընտանիքը Արցախի սահմանամերձ գոտիներում նռան այգի կհիմնի Ճապոնիան և ԱՄՆ-ը հայտարարել են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարևորության մասին Բեքչյանը Քընալը կղզու հայկական եկեղեցում մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիային բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ մատակարարել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում Թուրքիայի նախագահը հաջորդ ամիս կայցելի Բաքու «Քիմիան մի քիչ նման է ճաշ եփելուն». Երբ քիմիկոսը լաբորատորիայում և խոհանոցում աշխատում է նույն ոգևորությամբ Թուրքիայում երկու ահաբեկիչ պայթեցրել են իրենց Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունն ամրագրվել է հուշագրով Կարվի ամեն ինչ՝ «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը վերականգնելու համար. Արծվիկ Մինասյան Ավելի ճիշտ կլինի Էրդողանին ուշադրություն չդարձնել. Գերմանիայի արտգործնախարար Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին Թուրքիայի Ադանա նահանգում ամերիկյան անօդաչու սարք է ընկել Խոսրովի անտառի անմատչելի տարածքներում առկա են ծխացող օջախներ. «ԻԼ-76»-ը կշարունակի հետմարման թռիչքները Պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը բարձր է գնահատվում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահին Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ է հայտնի այս պահի դրությամբ Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan