«Ժողովուրդ». Հրազդանի ցեմենտի գործարանի գնման գործընթացը դեռ փակուղում է

ՀՀ Կոտայքի մարզում գտնվող Հրազդանի ցեմենտի գործարանի գնման գործընթացը դեռ գտնվում է փակուղու մեջ:

Ցեմենտի գործարանի նոր տնօրեն Հարություն Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ցեմենտի գործարանի գնման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ վերջնական որոշում չկա:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ Հայաստան» բանկը աճուրդի էր հանել Հրազդանի ցեմենտի գործարանը, գնորդը, նախնական տվյալներով, «հայբիզնեսբանկն» է: Նշենք, որ գործարանն այժմ չի աշխատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում