«Ժամանակ». Հարկայինը «տեռորի» է ենթարկում «Փեթակի», «Սուրմալուի», «Առինջ մոլի» աշխատակիցներին

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային մարմինների ուշադրությունը սևեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առևտրային կենտրոնների վրա։ Հարկային աշխատակիցները գնում են այս առևտրի կենտրոններ և տեղի-անտեղի անհանգստացնում աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն։

Այս ամենի պատճառն այն է, որ վարչապետը փորձում է հիշյալ առևտրի կենտրոնների աշխատակիցներին բերել իր և Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առևտրի կենտրոն, որը գործելու է «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ՝ նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում