«Առավոտ». Խաղողագործներն այգիները մշակելու փոխարեն՝ կառավարության դռներն են ընկած

Խաղողի այգիները մշակելու փոխարեն՝ երեկ մի խումբ քաղցրաշենցի խաղողագործներ կառավարության դռներն ընկած՝ իրենց գումարներն էին պահանջում։ Վերջին անգամ խաղողագործներին հույս էին տվել. ՊԵԿ-ը կապարանակնքել է քաղցրաշենցիներին արդեն երկու տարի պարտք մնացած «Վինար» ընկերության պահեստներում առկա կոնյակի սպիրտի խմբաքանակը, այն կվաճառեն, խաղողագործների պարտքերը կմարեն։ Այս մասին գրել է «Առավոտ»-ը:

«Քաղցրաշենցիներն էլ համբերատար սպասել են, սակայն օրեր առաջ պարզվել է, որ «Վինարի» սպիրտը խիստ ցածր որակի է, և մթերող ընկերությունները հրաժարվել են այն գնել։ Ձեռնունայն մնացած խաղողագործներին կառավարության շենքի առաջ լսեցին գյուղնախարար և փոխնախարարը, սակայն չկարողացան որևէ լուծում առաջարկել. Ասացին, որ «Վինար»-ի սեփականատեր Ավետիք Գալստյանին հրավիրել են նախարարություն, որը խոստացել է ևս 10 միլիոն դրամ բաժանել քաղցրաշենցիներին»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում