«Չորրորդ իշխանություն». Հերմինե Նաղդալյանը Վրաստանում ՀՀ դեսպան կնշանակվի

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ պատգամավորական դինաստիայի կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանին իշխանությունները ցանկանում են տեսնել Վրաստանի դեսպանի պաշտոնում՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի փոխարեն:

«Բանն այն է, որ ՀՀԿ-ական տիկնոջը այլևս չեն նշանակելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, իսկ նա էլ չի ցանկանում շարքային պատգամավոր լինել և դեսպանի պաշտոնը պատվավոր կենսաթոշակի ուղարկելու ամենահարմար տարբերակն է համարվել»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում