«Հրապարակ». «Շոկի մեջ եմ». Ամարասի Արթուրը՝ ՕՐՕ պարտության մասին

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրություններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քաղաքականությունից։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողովուրդն էլ պատրաստ չէ։

– ՕՐՕ-ի ձախողումը կապում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։

– Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խոսել։

– Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն կանցներ։

– Այո, ոչ թե հավատացած եմ, այլ հենց անցել է, ուղղակի իրեն չեն ֆիքսել։

– Այսինքն՝ ձայներն ի՞նչ են եղել։

– Փախցրել են։

– Ո՞վ։

– Հանրապետականը։ Ո՞վ պետք է փախցնի։ Ինքն է գլխավոր դերում եղել, ինքն է նկարողը եղել էդ ամեն ինչի։

– Իսկ դրա վերաբերյալ փաստեր ունե՞ք։

– Կարծում եմ, որ ունեն։ Ինձ ասել են, որ ունեն, ես չեմ զբաղվել։

– Տեղյա՞կ եք՝ ինչ-որ բան անելո՞ւ է դաշինքը։

– Ոչ մի բան էլ չենք անելու, անիմաստ ենք համարում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում