AM | RU
USD
EUR
RUB

Անվտանգությանը վերաբերող խնդիրների քննարկումը որակական լուրջ ձեռքբերում ունի

 
 

Հայաստանի և Արցախի համար չկա ավելի կարևոր խնդիր, քան անվտանգությունն է։ Շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված պետություններով՝ հայկական երկու պետությունները հիմնադրման առաջին իսկ օրից գտնվում են պատերազմական իրավիճակում։ Նման պայմաններում մնացած բոլոր հարցերը՝ կլինի դա տնտեսական անվտանգություն, սոցիալական զագացում և այլն, ստորադասվում են անվտանգության հիմնախնդիրներին։ Ցավոք, իրականությունն այն է, որ Հայաստանն այսօր չունի լավ կամ վատ ապրելու ընտրություն։ Խնդիրն այսօր մեկն է՝ ապրել։

Ուստի շատ կարևոր է, որ անվտանգության վերաբերող խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիներն ուսումնասիրվեն գիտական մակարդակով։ Մի բան, որը Հայաստանում դեռևս զարգանալու երկար ճանապարհ ունի։ Բայց առաջին քայլերն արդեն արված են և այսօր, ուրախ եմ տեղեկացնելու մեր ընթերցողներին, որ Երևանի Պետական Համալսարանը հանրության ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, փորձագետ Դավիթ Ջամալյանի «Թուրք-ադրբեջանական վտանգը և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» աշխատությունը։

Հեղինակը գրքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի ամենաքննադատելի խնդիրներից մեկին՝ երկու ժողովրդների՝ տվյալ պարագայում հայերի և թուրքերի միջև, առկա քաղաքակրթական և էթնոքաղաքական հակասություններին։ Հենվելով պատմական փորձին՝ Դավիթ Ջամալյանը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հակամարտությունը «ցիկլային» բնույթ է կրում, ինչն էլ անհնարին է դարձնում դրա հաղթահարումը պատմական կարճ ժամանակահատվածում։ Ուսումնասիրելով Ադրբեջանի և Թուրքիայի ներսում ընթացող գործընթացները՝ հատկապես հայատյացության քարոզչության հետևողական շարունակությունն ու դրա ընկալումը հարևան ժողովրդի կողմից՝ Ջամալյանը հանգում է այն եզրակացության, որ թուրքական այդ երկու պետությունների հանդեպ Հայաստանի մոտեցումները պետք է ավելի կշռադատված և իրատեսական լինեն։ Գրքի հեղինակը հատկապես վտանգավոր է համարում տարածքային զիջումների միջոցով ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առաջարկված և առաջարկվող տարբերակները։ Դավիթ Ջամալյանը դրանք ինքնասպանություն է կոչում։

«Թուրք-ադրբեջանական վտանգը և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» գրքում առանցքային են Արցախին և հատկապես հայկական երկրորդ պետության տարածքային ամբողջությանը վերաբերող խնդիրները։ Դավիթ Ջամալյանը հիմնավորված փաստարկներով ցույց է տալիս, թե անվտանգության տեսակետից ինչ կարևոր նշանակություն ունեն ազատագրված տարածքները և թե ինչու չի կարելի դիտարկել դրանք սակարկելու ճանապարհով խաղաղություն որոնելու հնարավորությունը։ Իր այս գաղափարը հեղինակը հիմնավորում է իրավաքաղաքական կարևոր և համոզիչ փաստարկներով։ «Արցախը պետք է մնա հայապատկան իր ներկայիս սահմաններում, քանզի հակամարտությունն Ադրբեջանի հետ ունի անընդհատ բնույթ, և ըստ այդմ՝ միայն Արցախի ներկա տարածքն է հուսալի խաղաղության երաշխիք», - գրում է Դավիթ Ջամալյանը։

Հեղինակը բարձրացված հարցին մոտեցել է նաև միջազգային փորձի տեսադաշտից՝ նշելով, որ միջազգային հարաբերությունների պատմությանը հայտնի չէ գեթ մեկ նախադեպ, երբ տարածքային զիջումներով կարգավորվի հանրույթի ինքնորոշման իրավունքի իրացման պատճառով ծագած հակամարտությունը։ Ուսումնասիրելով պատմական փորձը՝ Դ. Ջամալյանը պնդում է. «...երբևէ չի եղել այնպես, որ անկախ պետականություն կերտող, ինքնորոշված որևէ հանրույթ նախկին մետրոպոլիայի կողմից որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու դիմաց նրան տարածք զիջվի»։ Ջամալյանն ընդհանրապես հստակ ցույց է տալիս, որ «տարածք ճանաչման դիմաց» բանաձևը բառի բուն իմաստով աննախադեպ է և սնանկ։

Սակայն, որքան էլ հարուստ լինի ներկայացվող գիրքը տրամաբանված փաստերով ու եզրահանգումներով, կարծում եմ, այս աշխատության հիմնական արժեքն այն է, որ հեղինակը բոլոր խնդիրներին մոտենում է հայաստանակենտրոն քաղաքականության դիրքերից։ Որքան էլ տարօրինակ չհնչի, բայց հայ քաղաքագիտական ժամանակակից մտքի համար սա նոր հարթվող ճանապարհ է։ Հայակենտրոն միտքը տեսանելի է գրքի յուրաքանչյուր էջում, յուրաքանչյուր տողում։ Եվ սա իսկապես այն է, ինչն այնքան անհրաժեշտ է թե՛ մեր հանրությանը և թե՛ պետական իշխանությանը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Իրանի և ՌԴ կողմից «Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին «Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի «Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին «Հրապարակ». ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը «Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan