AM | RU
USD
EUR
RUB

Գյումրիում նշվեց Շերամի 160- ամյակը

 
 

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 20-ին տեղի ունեցավ գուսան Շերամի 160-ամյակին նվիրված համերգ: Ելույթ ունեցավ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը: Կատարումներով հանդես եկան Ռուբեն Մաթևոսյանը, Մուրադ Մալխասյանը, Գևորգ Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը, Գագիկ Մալխասյանը, Կամո Սեյրանյանը և շատ այլ սիրված երգիչ-երգչուհիներ: Գրիգոր Կարապետի Տալյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: Եղել է ատաղձագործի, մանրավաճառի, ապա նաև հյուսնի աշակերտ, ինքն է պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12 տարեկանից երգեր է հորինել։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։ Հայ գուսանը ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից է։ Հայկական բուն ժողովրդական երգարվեստի ակունքներին մոտ կանգնած լինելով` նա զարգացրել է երգերի քնարական ե րգայնությունն ու հուզականությունը։

Շերամի ստեղծագործություններն ուղեկցել են Ռուբեն Մաթևոսյանին իր բեմական գործունեության ողջ ընթացքում, ավելին՝ գուսանի 24 երգից 14-ի առաջին կատարողը հենց ինքն է եղել: Այս մասին երաժշտասերներին պատմեց սիրված երգիչը:

Համերգի ընթացքում ներկայացվեցին Շերամի հանրահայտ, նաև մինչ այժմ չհնչած ստեղծագործությունները: «Հրավիրված էին բոլոր այն երգիչները, ովքեր կարող էին Շերամ կատարել: Լավ է, որ բոլորս սիրենք Շերամ, բայց բեմից Շերամ պետք է երգի նա, ով կարող է Շերամ երգել՝ բեմից պետք է Շերամ մատուցվի ճիշտ տարբերակով ու չաղավաղեով»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Ջեմա Քաղցրիկյանը:

Գիշեր ու զօր սեր գովերգող շերամական երգերն այսօր շատերն են կատարում, իսկ գյումրեցիների համար դա առանձնահատուկ երաժշտություն է՝ մինչ օրս Գյումրիում հարսանիքներին հարսին հայրական տանից հանում են հենց շերամական երգի ներքո, և դա էր պատճառը, որ հենց այդ երգի կատարմանը միացան թատրոնի հանդիսատեսները:

Երեկոյի ընթացքում գյումրեցիներին սպասում էր մեկ այլ անակնկալ ևս՝ համերգին ներկա էր Շերամի թոռը՝ Կյուրեղ քահանա Տալյանը: «Մի անգամ, դեպքերի բերումով, ավազ էի կրում: Վարպետներից մեկը, իմանալով, որ Շերամի թոռն եմ, ապշած հարցրեց. «Շերամի թոռն ե՞ս ու ավա՞զ ես կրում»: Ասացի` հա: Շարունակեց. «Ես Շերամի թոռը լինեի, գալստուկը կկապեի, փողոցով կգնայի կգայի, կգնայի կգայի»: Ասացի. «Լավ ես ասում, բայց ես Շերամը չեմ, ես Շերամի թոռն եմ»,- ներկաներին պատմեց Տեր Կյուրեղը՝ շնորհակալություն հայտնելով երեկոյի համար:

Համերգը բարեգործական էր: «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի ացակցությամբ կազմակերպված համերգի հասույթն ամբողջությամբ տրամադրեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին՝ տնակում բնակվող մեկ ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով:

Լրահոս
Նեյմարը վնասվածք է ստացել Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հետաքրքիր է` Ծառուկյանը ե՞րբ էր բարեգործության թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ. Գևորգ Պետրոսյան «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը կալանավորվեց երկու ամսով Ընտրված լուծումը ժամանակավոր է, առանց ցայտնոտի քննարկելու և կոնսենսուսի հանգելու նպատակով. վարչապետը` կուտակայինի մասին Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին «Կոմերսանտ»-ը հայտնում է Ռուսաստանի կողմից Հայաստանին Су-30СМ կործանիչներ մատակարարելու մտադրության մասին Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարեփոխումների հարցում Ամառային զորակոչի ընթացքում գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Արթուր Դավթյանը նոր և նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ավելի բարձր հավանականություն է տեսնում Անպատժելիությունն այլևս պատմություն է. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Ինչպե՞ս կարող էր բանակի գեներալը նման քայլ անել. Սասուն Միքայելյանը ծանր է տանում Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումը ՀՀ գլխավոր դատախազը խոստանում է տեղեկություններ ներկայացնել հանրությանը մարտի 1-ի գործի վերաբերյալ Ոստիկանները հայտնաբերել են «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ. բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ (տեսանյութ) Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել ԱԺ-ում մեկնարկել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին Այս հարցում տարբեր ճամբարներ չկան. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը Մանվել Գրիգորյանը շարքային դավաճան է, «մարադյոր է». Նաիրա Զոհրաբյան Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանին Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan