Էրդողանը հայտարարել է Թրամփի հետ հանդիպելու ժամկետի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ժամկետների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, A News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Թրամփի հետ հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ն ընկած ժամանակահատվածում:

«Մայիսի 15-16-ը գնալու եմ Չինաստան: Այնտեղից մեկնելու եմ ուղիղ ԱՄՆ: Ամենայն հավանականությամբ Թրամփի հետ հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ը»,– ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցում «Թրամփը կանի այն, ինչ Օբաման չի կարողացել անել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում