Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

Հայաստանի արտաքւն գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում