Պայմանագրային զինծառայողը մահացել է Վայոց ձորում` ճամբարային հավաքների ժամանակ ստացած հրազենային վիրավորումից

Այսօր ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը (ծնված` 30.08.1986թ), Aysor.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորումը ստացել է կրտսեր սերժանտի կողմից իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելիս, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում