Ի՞նչ են պահանջում «Սուրմալու»-ի և «Առինջ Մոլ»-ի աշխատիկցները.բողոքի ակցիա

Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել են երեւանյան մի քանի տոնավաճառների աշխատակիցներ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։ Հիշեցնենք, որ մամուլն այս օրերին շրջանառում է տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերի մասին, որակելով դրանք իբրև «տեռոր», նաեւ գրում է «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» մասին։

Տոնավաճառի աշխատակիցները բողոքում են հարկային բեռից: Առևտրականները նաև պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մի քանի անգամ առաջարկել է առևտրի կենտրոնների աշխատակիցներին գնալ ՊԵԿ, սակայն նրանք հրաժարվել են: Որպես բողոքի նշան՝ ակցիայի մասնակիցները քայլերթ են կազմակերպել Հանրապետության հրապարակում, որից հետո կառավարության շենքի տարածքում պարզապես միառժամանակ նստացույց են արել։ «Ռադիոլուրը» հետեւում է կառավարության մոտ ծավալվող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն էր տարածել բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում