Ասադը վստահ Է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից

Սիրիան հարյուր տոկոսով վստահ Է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Թուրքիայից: Ուղղակիորեն Թուրքիայից, եւ կան դրա ապացույցները, դրանցից մի քանիսը մի քանի տարի առաջ ներկայացվել Էին Համացանցում»,-ասել Է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկիչները որտեղից կարող են քիմիական զենք ստանալ:

Նրա խոսքով՝ «ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ եւ այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում Է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն»: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան Է»,-հավելել Է Ասադը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում