Իսրայելը պայքարելու է Լապշինին ստանալու համար

Իսրայելը փորձելու է հասնել նրան, որ Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվականը:

«Մենք ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք գործադրել օգնելու Լապշինին, ով միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի: Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, մենք փորձելու ենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,- ասել է Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում