Բելգիայում գրեթե 19 հազար մարդու կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ

Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հայտնել է RTL հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարարության տվյալները: 

Նշված թվից ավելի քան 2,2 հազար անձինք դիտվում են որպես արմատականացման ենթարկվածներ, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են կատարելու ագրեսիայի գործողություններ:

Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ հնարավոր չորսից երրորդը:

Չորրորդ մակարդակը սահմանվել է մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, իսկ երկու օր անց իջեցվել է «երեք» նշագծին, որը ենթադրում է ահաբեկչության «հնարավոր եւ հավանական» վտանգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում