Լե Պենը կոչ Է արել վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր երկիրը կրկին ահաբեկիչների թիրախ դարձավ, հարվածը հասցվեց մեր մայրաքաղաքի հենց սրտին՝ Ելիսեյան դաշտերում՝ բոլոր ֆրանսիացիների համար խորհրդանշական փողոցում»,-հայտարարել է լե Պենը՝ իր նախընտրական շտաբում ելույթ ունենալով լրագրողների առջեւ:

Լե Պենի խոսքով՝ արմատական իսլամիզմը «հեգեմոնիստական, հրեշավոր գաղափարախոսություն է», որի հետեւորդները պատերազմ են հայտարարել Ֆրանսիային եւ այն վարում են առանց որեւէ զղջման՝ շունչ առնելու հնարավորություն չտալով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում