AM | RU
USD
EUR
RUB

Հայոց ցեղասպանության թանգարանում բացված ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում թուրքերի մոտ. Հայկ Դեմոյան

 
 
 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գրեթե ամեն օր ունենում է թուրք այցելուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Դա արդեն մեզ համար զարմանալի չէ, մենք պարզապես համեստորեն կգրանցենք, որ այստեղ բացված ցուցահանդեսը հենց իր որակով հետաքրքրություն է առաջացնում թուրքական լսարանի մոտ: Դա շատ եմ կարեւորում, քանի որ թուրքական լսարանը մեր աշխատանքի թիրախներից է»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ տարին բավականին հագեցած եւ հետաքրքիր է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը:

«Այս տարի համեստ ցուցադրության տեսքով կներկայացնենք ժամանակագրությունը, պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա, ինչպես է դիզայներական լուծումը վերարտադրվել այլ հուշարձանների կառուցման գործում: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար որպես գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թան գարան-ինստիտուտը: Նոր հիմնանորոգումից էլ անցել է արդեն երկու տարի, եւ կարող եմ ասել, որ մենք պարբերաբար դրական արձագանքներ ենք ստանում ցուցահանդեսների վերաբերյալ, դրանց ընդգրկունության, նյութերի բազմազանության առումով»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը՝ տարվա կարեւորագույն իրադարձություններից առանձնացնելով նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով մեկ այլ մշտական ցուցահանդեսի բացումն այս անգամ եվրոպացիների համար Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա մայիսից մինչեւ դեկտեմբեր ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 15 հազար:

«Սա երկրորդ մշտական ցուցադրությունն է, որը ստեղծվել է մեր գործընկերների, այնտեղի հայ համայնքի աջակցությամբ: Բավականին տպավորիչ է այցելուների մեծ քանակը, որոնց մեծ մասը հենց եվրոպացիներ են: Կարեւոր իրադարձություններից էր նաեւ ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Ցուցադրվել էին զինանշաններ եւ դրոշներ, որոնք մեր պահոցներից էին վերցված եւ առնչություն ունեին Մեծ եղեռնի թեմային: Հավաքչական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ կերպով: Որոշել ենք ապրիլի 24-ին եւս մեկ տաղավար նվիրել բացառիկ իրերին, հազարավորներից ներկայացնել մի քանիսը: Ինձ համար դրանցից ամենաթանկարժեքը վերջերս մեր նյույորքաբնակ հայրենակից Արամ Նիկողոսյանի կողմից Դանիել Վարուժանի անձնական գրադարանին պատկանող գրքերի հանձնումն էր մեր թանգարանի ֆոնդերին: Առկա է մակագրություն, որտեղ հենց բանաստեղծի ձեռագրով գրված է, որ դրանք պատկանում են հենց Դանիել Չպուքքարյանին: Սրանք իսկապես թանկարժեք մասունքներ են»,-շեշտեց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ անչափ կարեւոր էր նախորդ տարի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դա միայն ճանաչում չէր: Այնտեղ ոչ միայն նշվեց «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ պատմության հետ առերեսվելու, Գերմանիայի մեղսակցության մասին: Մենք, իհարկե, չենք հրապարակում մեր ունեցած ներդրումները Ցեղասպանությանն առնչվող ցանկացած իրադարձության, զարգացումների հարցում, ուղղակի կասեմ, որ այդ զարկերակը շոշափում ենք եւ զգում ենք. մեր ներդրումը ժամանակի ընթացքում կգտնեք: Մի քանի օր անց էլ հասանելի կլինի «Խոստում» ֆիլմը: Այստեղ էլ կա մեր համեստ ներդրումը նյութերի խորհրդատվության առումով»,-եզրափակեց նա:

Լրահոս
ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում Ժամը 13:30-ի դրությամբ` ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 100 քաղաքացի Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Ձերբակալվել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել Ժամը 12:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 33 քաղաքացի Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի են ենթարկել, դատախազությունը մեկնաբանություն է տարածել ՄԻՊ-ը դատապարտել է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը Երևանում հավաքի ժամանակ տուժած քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն. ախտորոշվել է սալջարդ Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայում պոլիէթիլենը քայքայող մանրէներ են աճեցնում ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ» Օսիպյանը չի արդարացնում աղջկա քիթը վնասած ոստիկանի գործողությունները Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մասնակիցները լարված իրավիճակ են ստեղծել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է «Ժամանակ». Իշխան Զաքարյանը որևէ պաշտոնի չի նշանակվի «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները չեն հրավիրվել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առիթով կազմակերպված խնջույքին «Հրապարակ». Վարչապետը պաշտոնական կայք ունի «Հրապարակ». Դատախազության կազմավորման 100 ամյակին նախկին դատախազները կլինեն կողք-կողքի Կառավարության մասնաշենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև «Անակնկալ» ուղղություններով գործողություններ անելու հայտարարությունները վտանգ են պարունակում քաղաքացիների համար. ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 19 Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներից տարավ Բաղրամյան պողոտա Մարդկանց իրավունքներն ամենաառաջնայինն են, սակայն պետք է իրականացվեն տրամաբանության սահմաններում Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հայկական հանքային ջրերի, ալկոհոլային խմիքչների ու սննդամթերքի համար Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն Ալեքսան Հարությունյանը և Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ ԱՄՆ զինվորականների նպատակը Սիրիայում ԻՊ-ին հաղթելն է, ոչ թե ռեժիմի փոփոխությունը. պետքարտուղարություն Նիկոլ ջան, կազմակերպում ես, մինչև վերջ պատասխանատվություն կրի. ձերբակալված անչափահասի հայր (Տեսանյութ) Իրանի Մեջլիսը հաստատել է Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման օրինագիծը Բելգիայի թագավորն Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan