AM | RU
USD
EUR
RUB

Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները և դրանց դրսևորումները հետխորհրդային տարածաշրջանում

Գունավոր հեղափոխությունները հանդիսանում են սոցիալ-հոգեբանական պատերազմի մոդերնիզացված՝ ավելի կատարելագործված տարբերակը:

Գունավոր հեխափոխությունների կոնտեքստում ,կազմակերպիչների ձեռքում խաղաքարտ է հանդիսանում բնակչությունը և այդ գործընթացի մեջ նրանց ներգրավվումը ապահովում են ագիտացիայի միջոցով , սակայն գունավոր հեղափողության պարագայում ագիտացիան կատարվում է ոչ թե մասսայի ռացիոնալ համոզմամբ ,այլ մասսայի գիտակցության մանիպուլյացիայի միջոցով: Պետության արմատական համակարգի,էթնոսի պահպանման մեխանիզմի մեջ խաթարումներ կազմակերպելու հիմնական միջոցներից են՝ տվյալ հասարակության համար օտար գաղափարախոսություն , արժեհամակարգ սերմանելը և այադ ամենը հասարակությանը ներկայացվում է բավականին գրավիչ տեսքով: Տվյալ գործընթացում ցանկալի արդյունքի հասնելու համար իրականացնում են հետևյալ գործողությունները` արտահայտիչ և արագ ձևով ցուցաբերում են ֆինանսական և ինֆորմատիվ աջակցություն հեղափոխությունը իրականացնելու համար։Սովորաբար իրենց առջև խնդիր դնելով ավարտել ամբողջ այդ գործընթացը և հասնել ցանկալի արդյունքի 1.5-2 տարի ժամկետում:

Այդ ամենը իրականացնելու համար կիրառվում են մի շարք մեթոդներ՝ ընդիմության, ժողովրդավարական կուսակցույունների բլոկի ամրապնդում և համատեղ մեկ թեկնածուի թեկանածության առաջադրում, ուժային կազմավորումների՝ ներքին զորքերի ,կանոնավոր բանակի առանձին ներկայացուցիչների ֆինանսավորում կամ կաշառում ,որոնք հետաքրքրված են երկրում արմատական փոփխությունների մտքի հետ , «ցանցային մարքետինգի» , «առանց լիդերների շարժումների» , «գովազդային մենեջմենթի» և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործումով ստեղծել բազմամարդ կուսակցություններ և հասարակական շարժումներ , որոնք կընդգրկեն բողոքող զանգվածի բոլոր շերտերը ։ Մեկ միասնական ղեկավարության բացակայությունը նման շարժումներին թույլ են տալիս հավաքել անխոցելիության մեծ թափ։ Հետխորհրդային ժամանակահատվածում «գունավոր հեղափոխության» տեխնոլոգիաները մեծագույնս արտացոլվեցին և լայնորեն առաջինը կիրառվեցին 2000 թ-ին «Բուլդոզերյան հեղափոխության» ժամանակ՝ Սերբիայում։

Յուրաքանչյուր գունավոր հեղափոխություններում իրենց ուրույն դերը ունեն հասարակական կազմակերպությունները ,որոնք հանդիսանում եմ միջնորդող գործոն և բավականին վտանգավոր են։ Հասարակական կազմակերպությունները ստանում եմ բավականին շռայլ դրամական միջոցներ լիազորված ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից և դրանց միջոցով ամրապնդում է ազդեցությունը այլ երկրներում ։«Քաղաքացիական հասարակություն» կազմակերպման , մարդու իրավունքների պաշտպանության, «ժողովրդավարական» ընտրությունների անցկացման աջակցության, այլընտրանքային մամուլի ստեղծման պատրվակով միջամտում են պետության ներքին գործերին։ Գունավոր հեղափոխությունների միջոցով «ժողովրդավարության առաջխաղացման» մեջ կարևոր տեղ ունի ՝ ձևականորեն անկախ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը,որի գործունեությունը նպատակաուղղված է աշխարհում ժողովրդավարության տարածմանը և դեմոկրատական ռեժիմի ամրապնդմանը։
Գունավոր հեղափոխությունների նոր տեխնոլոգիաների զարագցումը առաջին անգամ արտահայտիչ կերպով հետխորհրդային տարածաշրջանում,որը դրսևորվեց 2003թ-ին Վրաստանում։ Հեղափոխության պատճառ հանդիսացավ 2003 թ․ պառլմենտական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթել էին պրո կառավարական ուժերը, արդյունքները բողքարկվեցին։ Բողոքի ելույթները կրում էին խաղաղ բոնույթ։

Հետագայում բողոքի ակցիաները վերաճեցին բախումների։ Հեղափոխական գործընթացի գագաթնակետը հանդիսացավ ցուցարարների կողմից նոյեմբերի 22-ին պառլամենտի շենքի գրավումը։ Սահակաշվիլին և կողմնակիցները ներխուժեցին պառլաենտի շենք վարդերի փնջերով։ Գրավելով պառլամենտի շենքը՝ հեղափոխականները մտադրություն հայտնեցին գրավել նաև նախագահականը։ Է․ Շեվարդնաձեն այդպես էլ չկողմնորոշվելով ուժի կիրառման հարցում ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովի հետ հանդիպելուց հետո որոշեց հայտարարել իր հրաժարականի մասին։ Պառլամենտական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին։

Մինչ հեղափոխական գործընթացների սկիզբը դեռևս 2001 թ-ին Մ․ Սահակաշվիլիի կողմից ստեղծվել էր «Միասնական ազգային շարժումը», որի շուրջ համախմբվել էին տարբեր գաղափարախոսության, աշխարհայացքի, արժեհամակարգի կրող անձիք, որոնց գլխավոր նպատակը Շեվարդնաձեի վարչակարգի դեմ դուրս գալն էր, որոնց թիվը 2003 թ-ին հասնում էր 20 հազարի։ Հեղափոխության հարվածային ուժը դարձավ «Կմարա» («Բավական է») կոչվող շարժումը, որը ձևավորվել էր Թբիլիսիի պետական համալսրանի ուսանողների հիմքի վրա դեռևս 2000 թ-ին։

Ինֆորմացիոն աջակցությունը հեղափոխական գործընթացին ապահովում էր Վրաստանում ամենահայտնի մասնավոր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Հեռուստալիքը ուղիղ եթերով հրապարակում էր բողոքի ակցիաները։ Յուրաքանչյուր թողարկման վերջում հնչում էր բողոքարարներին միանալու կոչ։Իշխանությունները չունեցան բավարար վճռականություն ժամանակին փակելու հեռուստաընկերությունը։ Դոմինոյի տեսության համաձայն վրացական հեղափոխությունը ելման կետ հանդիսացավ հետխորհրդային տարածաշրջանում մյուս հեղափոխությունների համար։ Որոնցից ամենաուժեղը հետագայում եղավ 2004 թ-ին Ուկրաինայում, որն անվանվեց «Նարնջագույն հեղափոխություն»։ Մյուս մեծ հեղափոխությունը տեղի ունեցավ 2005 թ-ին Ղրղզստանում, որը կողչվեց «Կակաչների» հեղափոխություն։ «Կակաչների» հեղափոխությունը Ղրղզստանում տեղի ունեցավ գունավոր հեղափոխություններին համապատասխան դասական սցենարով։ Ինչպես Վրաստանում և Ուկրաինայում վերջինիս համար ևս շարժիչ ուժ հանդիսացան ընտրությունները։ Ընդդիմությունը հայտարարեց՝ ընտրությունների կեղծված լինելու մասին, իսկ միջազգային դիտորդները աջակցեցին այս դիրքորոշմանը։

Գլխավոր կազմակերպիչը ինչպես մյուս հեղափոխությունների ժամանակ այս անգամ ևս ԱՄՆ-ը էր։ Ղրղզստանի տարածքում ազատ գործում էին Freedom House, USAID, NED և այլն։ Ասկար Ակաևի՝ նախագահի պաշտոնից հեռանալու նպատակահարմարության մասին արևմուտքում խոսում էին դեռևս 2004 թ-ից։ Ակաևը լավ հասկանում էր, որ երկրում պատրաստվում է պետական հեղաշրջում։ Դեռևս դեկտեմբերին նա մեղադրեց ընդդիմությանը օտարերկրյա կազմակերպություններից ֆինանսական աջակցություն ստանալու և վերջինս «կեղտոտ» քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու մեջ։ Ղրղզստանը խորհրդային ժամանակից ժառանգություն էր ստացել կլանային հիերարխիկ կառավարման մոդել։ Այդ ժամանակ Վաշինգտոնին ձեռնտու էր բորբոքել միջկլանային բախումներ։

Պառլամենտակն ընտրությունների երկրորդ փուլից հետո Ղրղզստանի հարավում բռնկվեցին հակակառավարական ելույթներ, որոնց կենտրոն հանդիսացան Օշը և Ջալալ-Աբադը։ Փաստացի կառավարությունը կորցրել էր իր վերահսկողությունը երկրի հարավում։ Այդ շրջաններից բողոքարարները տեղափոխվում էին Բիշքեք։

Այնուամենայնիվ հակամարտոթյան խաղաղ հանգուցալուծման հաշվարկը չարդարացավ։ Տեղի ունեցան բախումներ։ Արդյունքում իշխանության եկավ Բակիևի կլանը։
2005թ-ի հեղափոխությունը պատճառ դարձավ նոր հեղափոխության, որի արդյունքում իշխանության եկավ նոր՝ կլանային կոալիցիոն կառավարությունը։ ԶԼՄ-ները պնդում էին՝ 2010 թ-ի հեղափոխությունը Ղրղզստանում ավելի ձեռնտու էր Ռուսաստանին։ Եթե 2005 թ-ի հեղափոխությունը տեղի ունեցավ հակառուսական տրամադրությունների հիման վրա և հարց էր դրվել երկրի՝ Եվրազեսից և ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին, ապա 5 տարի անց շատ բան փոխվեց և արդյունքում Ռուսաստանը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը այդ երկրում՝ քաղքական և տնտեսական առումով։ Այնուամենայնիվ ավելի խորը վերլուծելով իրադարձությունները հանգում ենք այն եզրակացությանը, որ 2010 թ-ի հեղափոխությունը ավելի ձեռնտու էր ԱՄՆ-ին, քանի որ ինչպես հայտնի է Բակիևը որոշում էր ընդունել Մանասեում գտնվող ամերիկյան բազայի փակման մասին, որը հավանության էր արժանացել պառլամենտական հատուկ հանձնաժողովի կողմից և Բկիևի քաղաքական լիկվիդացիայի հարցը դարձել էր ժամակաի խնդիր։

Հետխորհրդային տարածաշրջանում ամենահուժկու ցնցումն առաջացրեց Ուկրաիյում տեղի ունեցած 2013-14 թթ․ հեղափոխությունը։
Վերլուծելով «Եվրամայդանը» կարելի է հանգել այն եզրակացությանը, որ ի սկզբանե ցույցերի մասնակիցները բաժանվում էին երկու խմբի՝ խաղաղ ցուցարարներ և ռադիկալներ: Ի սկզբանե «Եվրամայդանը» սկսվեց, որպես խախաղ բողոքի ակցիա ի պաշտպանություն եվրաինտեգրացիայի: Հետագայում ցույցերի զարգացումն ու ծավալումը հանգեցրին նրան, որ դրանք դարձան ավելի ռադիկալիզացված և ագրեսիվ: Պատահական չէ, որ «Եվրամայդանի» օրերին Կիևում կազմակերպվեց այսպես կոչված «Անտիմայդանը», որի մասնակիցները իրենց աջակցությունն էին ցույց տալիս կառավարությանը, և որի մասնակիցների քանակը չէր զիջում «Եվրամայդանի» մասնակիցների քանակին: Սակայն արևմտյան ԶԼՄ-ները, ինտերնետհամայնքը ոչ մի ուշադրություն չէին դարձնում այդ իրադարձություններին: Սա վկայում է այն մասին, որ արևմտյան «անկախ» և «անաչառ» լրատվամիջոցները ուղղորդված լուսաբանում էին միայն «Եվրամայդանում» տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ներկայացվում էին որպես ժողովրդի ազատ կամքի դեմ բռնություն: : Բացի այդ գունավոր հեղափոխության հետքերի մասին է վկայում նաև այն հանգամանքը՝ «Աջ սեկտորի» գործողությունները, կանոնակարգվում էին «Facebook» և «Вконтакте» սոցիալական ցանցերի միջոցով, ինչը ակամայից հիշացնում է Եգիպտոսի հեղափոխությունը, որտեղ ևս հանրային ելույթները կանոնակարգվում էին սոց. ցանցերի միջոցով։

Ուկրաինայում հեղափոխության հաջողման հիմնական պատճառը, սակայն, շարունակում է մնալ իշխանությունների անվճռականությունը կրիտիկական պահերին որոշումներ կատարելու առումով: Կրիտիկական պահերին իշխանությունները, մասնավորապես, նախագահ Յանուկովիչը անընդհատ գնում էին զիջումների, որն էլ ավելի էր թև տալիս ցուցարարներին իրենց գործողությունները շարունակելու համար: Ուկրաինական իշխանությունները չօգտագործեցին իրնեց վարչական ռեսուրսը՝ ցույցերը ավելի խաղաղ բնույթի տրանսֆորմացնելու համար, իսկ նախագահի փախուստը երկրից նշանակեց հեղափոխականների հաղթանակը: Այսպիսով Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը կարելի է որակել որպես ձևախեղված գունավոր հեղափոխություն, որի ընթացքում օրինական իշխանությունները կուլ գնալով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ճնշումներին կորցրեցին վստահությունը ժողովրդի շրջանում, որի հետևանքով էլ զրվեցին իշխանությունից:

Այսպիսով եթե փորձենք ընդհանրացնել, կարելի է պնդել՝ «Եվրամայդանի» պարագայում գունավոր հեղափոխությունը իր բոլոր դրսևորումներով հաջողել է, սակայն դրա հետ մեկտեղ այն ուղղորդվել է ավելորդ բռնություններով և ռասիստական արտահայտություններով: Տվյալ պարագայում գործ ունենք գունավոր հեղափոխության նոր տարատեսակի հետ, որը կարող ենք անվանել «Կապույտ հեղափոխություն» հաշվի առնելով Ուկրաինայի՝ ԵՄ ձգտելը:

Այսպիսով նման տեխնոլոգիաների և մեխանիզմների գործնական կիրառումը հանդիսանում է պետությունների կազմաքանդման հիմնական միջոց,իսկ պետությունների կազմաքանդման ի՞նչպիսի սցենար կան։

Հիմնական սցենարներն են․

1. Պետության դեգրադացիա՝ վաղ, թե ուշ հանգեցնելու է պետության կազմաքանդման։ Այդպես տեղի եւնեցավ Օսմանյան Կայսրույան հետ, որին 19-րդ դարում անվանում էին «Եվրոպայի հիվանդ մարդ», և վերջինիս կազմմաքանդումը ժամանակի հարց էր։

2. Պետության փսեվդո զարգացում՝ այս սցենարի համաձայն երկիրը կարծես,թե զարգանում է , որոշակի արտահայտիչ հաջողությաուններ են գրանցվում , բայց հանկարծ տեղի է ունենում ինչ որ խաթարում։ Հետագա զարգացման աճի ակնքալիքները չեն արդարանում։ Չարդարացված հույսերի ճգնաժամը ստեղծում է հասարակական պայթուն և պետությունը դադարում է գոյություն ունենանլուց։ Այդպիսին էր ԽՍՀՄ փլուզման սցենարը։

3. Անհեռատես վերնախավ՝ իշխող վերնախավը (էլիտան), գերագնահատելով եղած ռեսուրսները , մտնում է ավանտյուրայի մեջ և վերջնական արդյունքում քանդում է պետությունը։ Այդպես տեղի ունեցավ, օրինակ Ֆաշիստական Գերմանիայի հետ։
Այս ամենին, որպես ենթակետ կարելի է ավելացնել «գունավոր հեղափոխությունների գործոնը», սկայն «գունավոր հեղափոխություն» կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ համակարգը այն թույլ կտա։ Համապատասխանաբար, հակառակորդ կողմերի գործունեությունների պատճառները կրում են զուտ երկրորդական բնույթ։ Գլխավոր պատճառը պետք է փնտրել համակարգի թերությունների մեջ։

Պետության գործողությունները ինչպես միասնական մեխանիզմ ապահովում են տարբեր համակարգերը, որոնցից յուրաքանչյուրը ունի իր խոցելի կետը։ Եվ երբ հայտնաբերվեն հենց այդ խոցելի կետերը , կարելի կլինի քանդել պետությունը։ Այսպիսով յուրաքանչյուր համակրգի գերխնդիրն է գտնել իր իսկ խոցելի կետերը և աշխատել դրանց վերացման ուղղությամբ, արդյունքում նվազագույնի կհասցվեն պետության ընդհանուր խոցելի կետերը ։ Այս ամենի մեջ է կայանում հենց պետության հիմնական խնդիրը։
«Գունավոր հեղափոխությունների» մեխանիզմը ինչպես գիտենք աշխատում է հենց այդ խոցելի կետերի հայտնաբերման և դրանք երկրի կազմմաքանդման մեխանիզմի վերածելու ուղղությամբ։

Գունավոր հեղափոխությունների մխանիզմների օգտագործման դեպքեր հանդիպում ենք նաև Հայաստանում ։ «Կակաչների հեղափոխությունից» հետո կարելի է նշել 2008թ-ի Երևանի մարտիմեկյան դեպքերը, որոնք գունավոր հեղափոխությունների տրամաբանական շարունակությունն էին համարվում հետխորհրդային տարածաշրջանում, սակայն ՀՀ իշխանությունները կարողացան օգտագործելով իևենց ռեսուրսները և թույլ չտալ հեղափոխության հաջողմանը։ Մյուս այդպիսի դեպքը գրանցվեց 2015 թ–ին էլեկտրաէներգիայի գների թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Այսեղ նույնպես օգտագործվեցին գունավոր հեղափոխությունների բնորոշ մեխանիզմները, սակայն այս անգամ էլ բողոքի ալիքը կարողացան տրանսֆորմացնել ավելի խաղաղ բնույթի ։

Այսպիսով ուսումնասիրելով գունավոր հեղափոխությունների իրականացման մեխանիզմները,կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների․

1. Գունավոր հեղափոխությունների մեխանիզմները ուսումնասիրելով կարելի է պնդել, որ դրանք միծամասամբ հիմնվում են սոցիալկան բողոքի, անհավասարության և այլ տարատեսակ անարդարությունների հենքի վրա։

2. Գունավոր հեղափոխությունների մեխանիզմը գործի է դրվում հիմնականում ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, սոցիալական ցանցերի միջոցով, որոնք ունեն բավական ռեսուրս և ազդեցություն հասրակական կարծիքի վրա։

3. Գունավոր հեխափոխությունները սկսվում են բողոքի խաղաղ ակցիաներով, որոնց լուսաբանմամբ զբաղվում են հետաքրքրված ԶԼՄ-ները, իրականացնելով «անաչառ» լուսբանում։

4. Գունավոր հեղափոխությունները իրենց զարգացման փուլում կարող են վերաճել զինված բախումների կառավարական ուժերի հետ կամ էլ մարել։

5. Գունավոր հեղափոխությունների հետևանքները կարող են լինել տարբեր՝ մի դեպքում պետությունները բռնում են զարգացման և ժաողովրդավարական ուղի, իսկ մյուս դեպքում, որն ավելի հաճախ է լինում պետությունները կազմաքանդվում են,տնտեսությունը կոլապսի է ենթարկվում, իսկ ներքաղաքական իրավրճակը տարիներով մնում է անկայուն։

Ամփոփելով կարելի է նշել, որ գունավոր հեղախությունները ներկայում հանդիսանում են հիմնականում արևմտյան պետությունների ձեռքին աշխարհաքաղաքական մի գործիք, որի միջոցով այդ երկրները առաջ են են տանում իրենց սեփական աշխարհաքաղաքական շահերը մոլորակի տարբեր հատվածներում նպատակ ունենալով ապակայունացնել տվյալ տարածաշրջանները։

Գունավոր հեղափոխությունների կամ առհասարակ հեղափոխությունների ռիսկը նվազեցնելու համար անհաժեշտ է պետության և ժողովրդի միջև անխափան և ամուր կապի առկայություն,պետական կառավարման մարմինների տարատեսակ թափանցիկ ստուգումների իրականացում, որը թույլ կտա երևան հանել վերոնշյալ մարմինների թույլ կետերը և ռիսկային օղակները, որոնց վերացումը կապահովի ավելի արդյուվաետ կառավարման աշխատանք։

Ազգային ինքնագիտակցության բարձրացումը նախակրթական հաստատություններում, դպրոցներում և բուհերում, որը թույլ կտա նվազեցնել գունավոր հեղափոխությունների հիմքում ընկած օտար գաղափարախոսությունների և օտար արժեքների ազդեցությունը ազգային ինքնագիտակցության վրա։Աղանդավորական կազմակերպություններին՝ երկրի կողմից վերահսկման տակ վերցնել, որը թույլ կտա նվազեցնել հոգեորսության հետևանքով ազգի բարոյալքումը և կեղեքումը։

Վերոնշյալ մեխանիզմները հնարավորություն կտան որոշակիորեն նվազեցնել գունավոր հեղափոխությունների ռիսկը՝ նորանկախ պետություններում կամ էլ ժողովրդավարացման ուղին բռնած պետություններում, որոնց տնտեսությունը գտնվում է անցումային փուլում։

Նարեկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տիգրան ԿԱԽՅԱՆ

Բորիս ՂԱԶԱՐՅԱՆ

 

Լրահոս
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan