Քեմալականները Թուրքիայի հանրաքվեի արդյունքները բողոքարկելու են բարձրագույն վարչական դատարանում

Թուրքիայի քեմալական Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը (CHP) ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների բողոքարկման դիմում է ներկայացնելու «Դանըշթայ»` Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: «Չկնքված քվեաթերթիկները բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից վավեր ճանաչելու հետ կապված դիմելու ենք «Դանըշթայ»` պահանջելով, որ դրանք անվավեր համարվեն»,– ասել է Ժողովրդական հանրապետական կուսակցության նախագահի օգնական Բյուլենթ Թեզջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում