Զարուհի Մուրադյանը նշանակվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի նախագահ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը լսել և հաստատել է հիմնադրամի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին և ներկայացրել ծախսերը: Մասնավորապես նշվել է, որ պատրաստվել է հայկական գինու վերաբերյալ հեռուստահաղորդումների շարք, կազմակերպվել է ֆրանսիացի մասնագետների այց Վայոց ձորի մարզ, որոնք խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին, լեհ և ռուս բլոգերների այցելություն Հայաստան, որոնք սոցցանցերի միջոցով տարածել են հայկական գինու վերաբերյալ տեղեկություններ:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը հորդորել է ակտիվացնել հիմնադրամի պաշտոնական www.vwfa.am կայքի աշխատանքները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել հիմնադրամի գործունեության լուսաբանման հարցին:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Զարուհի Մուրադյանին նշանակելու հարցը և միաձայն հաստատել է նրա թեկնածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում