«Ֆրանսիայի ընտրություններում Մարին Լը Պենի հնարավորությունները անուղղակիորեն ավելացել են».Նարեկ Գալստյան

«Այսօր Ֆրանսիայում ավելի մեծ դիվիդենտ ունեն այն քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները, ովքեր կտրուկ հանդես են գալիս միգրանտների քանակի կրճատման դեմ և, ովքեր ունեն ավելի ազգայնական հայացքներ: Այս առումով Ազգային ճակատի ղեկավար Մարին Լորան Պենի հնարավորությունները միգուցե անուղղակիորեն ավելացել են»,-այս մասին «Արարատ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հետհաշվարկ» հաղորդման ժամանակ, ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը` խոսելով Ֆրանսիայում առաջիկայում սպասվող ընտրությունների մասին:

Նարեկ Գալստյանը նշեց, որ Եվրոպան վերջին մեկ տարում դարձել է ահաբեկիչների թիրախ և այդ առումով եվրոպական անվտանգության համակարգը սկսել է սայթաքել:
Խոսելով ֆրանսիահայ գաղթօջախի դիրքորոշման մասին Նարեկ Գալստյանը նշեց, որ սխալ է ասելը, թե ֆրանսիական համայնքը մոնոլիտ մասնակցում է նախընտրական գործընթացներին այս կամ այն կերպ:

«ՍԴՀԿ-ն իր համակիրներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր որ կիսում են մեր գաղափարախոսությունը մշտապես փորձում ենք ուղղորդել դեպի այս կամ այն թեկնածուն, հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը հայ համայնքին,Հայոց ցեղասպանության խնդիրն և այլն»,- հավելեց բանախոսը և ավելացրեց, որ հիմա ասել, թե կան ընդգծված հայամետ, կամ հակահայ թեկնածուներ, որից և հայ համայնքը պետք է կողմնորոշվի` չկան,բոլորն էլ այս կամ այն չափով տվել են իրենց գնահատականները, թե’ ցեղասպանության խնդիր վերաբերյալ, թե’ Արցախի մեջազգային ճանաչման մասին:
Մանրամասները` տեսնայութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում