Հայ համայնքը Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին: Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 23-ի երեկոյան անցկացվելիք ջահերով երթ:

«Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքից ջահերով երթ կանցկացվի դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այնուհետև մասնակիցները կշարժվեն դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որտեղ կանցկացվի մոմավառություն»,-ասաց Հակոբ Սևանը:

Ապրիլի 24-ին առավոտյան Սուրբ Հակոբյանց վանքում կմատուցվի պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Այնուհետև պատարագի մասնակիցները կուղղվեն դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որտեղ նախատեսված են ելույթներ:

«Հիշատակի միջոցառումներից հետո նախատեսում ենք բողոքի ցույց անցկացնել Արևելյան Երուսաղեմում գտնվող թուրքական հյուպատոսարանի դիմաց: Գլխավոր ուղերձն է ճանաչում և հատուցում»,-ասաց նա:

Ապրիլի 24-ի երեկոյան էլ կանցկացվի հուշ երեկո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում