Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով 3 հոգի մահացել են

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022, Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են:

Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները:

Մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում