Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել

Աֆղանստանի Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումից հայ խաղաղապահներ չեն տուժել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայ խաղաղապահները շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»,-գրել է ՊՆ խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում