Նախարարը հյուրընկալել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 22-ին ընդունեց Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարարը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող կրթական ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։

Քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք առնչվում էին ԵՊՀ, Պոլիտեխնիկական, Հայ-ամերիկյան և Սլավոնական համալսարանների և Սան Խոսե պետհամալսարանի միջև համատեղ գործակցության, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները հետագա համագործակցության և համատեղ հուշագիր ստորագրելու շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում