Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, մեկը` վիրավորվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Բախումը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում թուրքական ԶՈՒ-ի կողմից PKK զինյալներին բացահայտելուն ուղղված հատուկ գործողությունների ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում