«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ապրիլի 22-ին իր քարոզարշավը սկսել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկայից: Կուսակցության ներկայացուցիչները շրջել են նաև Մալաթիայի հագուստի տոնավաճառում, հարակից փողոցներում ու շուկաներում։

Ինչպես տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական կուսակցությունից, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը եւ ավագանու անդամների թեկնածուները զրույցների միջոցով հաղորդակցվել է բազմաթիվ առեւտրականների ու անցորդների հետ, որոնք հիմնականում կիսվում էին իրենց հոգսերով ու բողոքներով եւ հետաքրքրվում կուսակցության քաղաքական ծրագրով ու նախընտրական դրույթներով:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից Ազատության հրապարակում կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու ոգեկոչմանը նվիրված ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում