Գյումրիում ռուս զինծառայողի ենթադրյալ սպանության կասկածյալը բերման է ենթարկվել.նա 20-ամյա երիտասարդ է (թարմացված)

20։01
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։
______
19։49
Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի էր հայտնաբերվել: Ըստ նախնական զննության՝ դիակի վրա եղել են սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներ Tert.am-ի տեղեկություններով ենթադրյալ սպանության գործով կասկածյալ կա:

Այս առնչությամբ Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին լուրը, ասելով, որ արդեն կասկածյալ կա:

«Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա 20-ամյա Ջ.Ա.-ն է»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ այսօր հայտնաբերվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
____________

Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել։

Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ին ասաց,որ ոստիկանությունն այդ մասին ահազանգ ստացել է.«Ոստիկանությունն ահազանգել և հայտնել են,որ «Արգո» խանութի մոտ դիակ կա։ Ըստ նախնական զննության՝ դիակի վրա կան սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներ»։

Ոստիկանությունից հայտնեցին,որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում