Հայոց ցեղասպանության մասին նյութի պատճառով Ադրբեջանում փակվել է ТНТ հեռուստաալիքը

Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարել են վերահեռարձակել ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքները: Այդ մասին, հղվելով ադրբեջանական կայքերին, հայտնում է Tert.am-ը:

Մասնավորապես, ալիքները դադարել են հասանելի լինել Բաքվի կաբելային ամենատարածված օպերատորներից մեկի՝ KATV 1-ի բաժանորդներին: Ընկերությունում հայտնել են, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում: Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո: Իսկ մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվելու են թուրքական ալիքներ:

ТНТ –ն և ТНТ 4-ը մտնում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսություն» խմբի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում