Ջրառատի գործի հետ կապված օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով. Աղվան Հովսեփյան

ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի գործի հետ կապված օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: «Կայացված բոլոր որոշումները կլինեն օրինական եւ հիմնավորված: Մոտ օրերս դուք կտեսնեք»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում