Մարին Լե Պենը վստահ Է իր հաղթանակին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը վստահություն Է հայտնել, որ նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում իրենց կհաջողվի հաղթանակ տանել «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է Պա դե Կալե դեպարտամենտի Ռուվրուա քաղաքում ապ րիլի 23-ի ընտրություններից հետո երկրում կատարած իր առաջին ուղեւորության ընթացքում:

«Մենք բնավ Էլ հիասթափված չենք արդյունքներից, մենք մնում ենք մրցակցի ուժեղ դիրքերում, մենք ունենք ձայների մեծ պոտենցիալ ռեզերվ: Մենք հաջողությամբ հանդես կգանք երկրորդ փուլում»,-ասել Է լե Պենը:

Ըստ ՌԻԱ նովոստիի հաղորդման՝ նա իր մրցակցին՝ Էմանուել Մակրոնին, որակել Է «թույլ» գործիչ, որը, չգիտի՝ ինչպես լուծել ահաբեկչության խնդիրը:

«Ես եկել եմ, որպեսզի երկրորդ փուլի արշավ սկսեմ նույն այն միակ գործելաձեւով, որը ես գիտեմ. տեղում, ֆ? ?անսիացի ժողովրդի հետ, որպեսզի նրա ուշադրությունը հրավիրեմ շատ կարեւոր թեմաների վրա: Այսօր դա ահաբեկչությունն Է: Եվ ամենամեղմ բանը, որը մենք կարող ենք այդ հարցի շուրջ ասել, ապա դա այն Է, որ Մակրոնը թույլ մարդ Է»,-Reuters գործակալությունը մեջբերում Է լե Պենի խոսքը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցնում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հավաքել Է ձայների 23,75 տոկոսը, եւ ձայների 21,53 տոկոսը հավաքած «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում