ԵՄ-ն եւ ՌԴ-ն առայժմ գլոբալ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի շուրջը. Մոգերինի

Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տակավին գլոբալ տարաձայնություններ գոյություն ունեն Ուկրաինայի շուրջը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Որոշակիորեն ԵՄ-ն գլոբալ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, առաջին հերթին, Ուկրաինայի հարցով»,- ասել է նա: 

Մոգերինին նաեւ հայտարարել է, որ Մինսկի համաձայնությունների կատարումը հատկապես հրատապ է ապրիլի 23-ին ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենայի պայթելու ֆոնին:

«Մենք քննարկեցինք՝ ինչպես կենսագործենք Մինսկի համաձայնությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզը,- ասել է նա:- Այդ հարցն առավել հրատապ է, հատկապես, երբ ականից պայթեց ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում