Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է քաղաքականություն մտնելու լուրերին

«Ավրորա» նախագծի հավակնորդների ներկայացմանը նվիրված միջոցառմանը գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է իր` քաղաքականություն մտնելու լուրերին:

Վարդանյանն ասաց, որ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, եւ այն ինչ անում է իր ընկերների հետ, Հայաստանի համար է անում:

«Ինչ մենք անում ենք, կարծում ենք, ահագին դեր է խաղում: Աշխարհը փոխվում է, կարող ես քո աջակցությունը, օգնությունը քո ազգին բերել առանց մտնելու քաղաքական դաշտ, կառավարություն»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում