Լեհերը հայ ժողովրդի կողքին են, իրենց զորակցությունն են հայտնում և դատապարտում Հայոց ցեղասպանությունը

Լեհերը հայ ժողովրդի կողքին են, իրենց զորակցությունն են հայտնում և դատապարտում Հայոց ցեղասպանությունը: Հայաստանում լեհական համայնքն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանում լեհական համայնքի փոխնախագահ Քրիստինե Երեմյանը նշեց, որ իրենց պարտքն են համարում ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը:

«Այսօր մեզ հետ են նաև Լեհաստանից ժամանած մեր հայրենակիցները: Մենք ձեր կողքին ենք և՛ այստեղ, և՛ Լեհաստանում: Ինչպես գիտեք Լեհաստանում նույնպես ոգեկոչման միջոցառումներ են նախատեսված»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քրիստինե Երեմյանը:

Նա նշեց, որ Լեհաստանում հայերը շատ ակտիվ են, իրենց ներդրումն են ունենում տարբեր ոլորտներում, ինչը գնահատվում է թե ժողովրդի, թե իշխանությունների կողմից:

«Անձամբ Լեհաստանի նախագահն է հայերին շնորհակալություն հայտնել, ովքեր նպաստել են երկրի կայացմանը: Նա ընդգծել է, որ ներկայիս Լեհաստան պետությունը հնարավոր չէր պատկերացնել առանց հայերի ունեցած ավանդի»,-ավելացրեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում