Օսմանյան կայսրությունը չի մահացել, Էրդողանի քաղաքականությունը դրա շարունակությունն է

Հայոց ցեղասպանության մասին երեք աշխատության հեղինակ, Փարիզի փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սևակ Թորոսյանը կարծում է, որ ժամանակի ընթացքում ցեղասպանության վերապրածների թիվը նվազում է, ինչը հարցի իրավական կողմի վրա մեծ ազդեցություն է ունենում:

«Պետք է պայքարի նոր ճանապարհներ գտնել։ Ես միշտ համոզված եմ եղել, որ միայն միջազգային դատն է, որի վրա պետք է աշխատել, մնացածը պարզ խոսակցություններ են: Ես ինձ երբեք զոհ չեմ զգա եւ երբեք չեմ էլ զգացել, խնդիր ունենք միանշանակ, բայց մենք իրականության կողմն ենք բռնել»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սևակ Թորոսյանը՝ ընդգծելով, որ Օսմանյան կայսրությունը չի մահացել, Էրդողանի վարած այսօրվա քաղաքականությունը դրա շարունակությունն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում