Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջին գիծն ավելի ամուր. Մովսես Հակոբյան

Ի տարբերություն մնացած օրերի` ապրիլի 24-ի ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելին է եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը չի փոխվել: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը:

«ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է, ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, եւ այնտեղի նշանակված մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»,- ասաց Մովսես Հակոբյանը:

ՀՀ գլխավոր շտաբի պետն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմից հետո բանակի սպառազինությանն ու մարտունակությանը: Նրա խոսքով` պատերազմից հետո շատ բան է փոխվել։

«Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է, մեր զինվորն ավելի պաշտպանված է», – հավելեց Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում