Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը:

«Ֆրանսիայի հայերն ու հայուհիներն իրենց ներդրումն են ունեցել մեր պատմության կերտման մեջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մակրոնը և տեղադրել Փարիզում Կոմիտասի հուշարձանին այցելության լուսանկարը:

Մակրոնն ապրիլի 24-ի կեսօրին այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մակրոնին ուղեկցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում