ԵՏՀ-ն հավանություն է տվել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նավթի ու գազի հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին:

«Ծրագրում հաշվի են առնվել ԵԱՏՄ պետությունների տնտեսական շահերը, ներառյալ այդ երկրների գազային շուկաների գործունեության, նաև ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները: Միաժամանակ, գազի ընդհանուր շուկայի ձևավորումն ինտեգրացիոն համագործակցության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է»,– ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Ադամկուլ Ժունուսովը:

Միջոցառումների մի մասը կապված է բորսային առևտրի կարգավորման ու գազի առևտրի կանոնների, գազի ընդհանուր շուկայում գնային ու սակագնային քաղաքականության իրականացման հետ:

2016 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները հաստատել են գազի ընդհանուր շուկայի ձևավորման գաղափարին: Փաստաթուղթը նախատեսվում է մշակել և նախագահների մակարդակով հաստատել մինչ 2017 թվականի հունվարի 1-ը, իսկ ծրագրի միջոցառումներն իրականացնել մինչ 2024-ի հունվարի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում