Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, ապրիլի 21-22-ը գտնվել է Հարավային Օսիայի Հանրապետությունում: 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Օսիայի նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության ար արողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում