AM | RU
USD
EUR
RUB

Ո՞վ է պատասխանատվություն կրելու ադրբեջանական խնձորների ներկրման համար

 
 

Ադրբեջանական խնձորների վաճառքը հայկական շուկայում մեծ ու արդարացի աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում հայ օգտատերերի կողմից: Մարդկանց ոչ միայն զայրացրել է ադրբեջանական մթերքի ներկրումը հայկական շուկա, այլև տարակուսանք է առաջացրել համապատասխան կառույցների՝ մասնավորապես մաքսային ծառայության և սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատանքային անփութությունը:

Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Էս ադրբեջանական խնձորների պահով ես էլ մի երկու բան ասեմ։ Մի կողմ թողենք, որ սնում ենք թշնամի երկիր։ Բայց համաձայնեք, որ մաքսայինն ու սննդի անվտանգությունով զբաղվող գերատեսչությունը կոնկրետ էշի ականջի մեջ քնած են։ Քանի որ Ադրբեջանը նենց չի, որ միայն լեգիտիմ ձեւով ա պատերազմ վարում։ 1988-ին արդեն մոռացված շատերի կողմից, մի վատ դեպք էր եղել, երբ ադրբեջանցի աշխատողները Մասիս քաղաքում քիմիական հարձակում էին իրականացրել, թունավորել գործարանի մոտ 60 աշխատող։ 2016-ի ապրիլին դպրոցի վրա էին կրակում, երեխաներ սպանում։ Ինչ երաշխիք, որ էդ խնձորների մեջ մի թույն չկար՞։

Իսկապես, կա՞ որևէ երաշխիք, որ այդ ներմուծված սննդամթերքը իր մեջ չի պարունակում այնպիսի թունավոր նյութեր, որոնց ներգործությունը ոչ թե այսրոպեական է, այլ դրանց հետևանքները կզգանք ժամանակի ընթացքում: Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ եթե ոչ այս խնձորների, ապա հաջորդ սննդամթերքների ներկրումը իր մեջ չի պարունակի մահաբեր կամ առողջությանը անդառնալի կորուստներ պարունակող վարակներ: Եթե մի բան հաջողվել է այսօր, ապա նման անգործության պայմաններում, ի՞նչու չպետք է հաջողի հաջորդ անգամ:

Կամ առհասարակ ո՞վ կերաշխավորի, որ մենք արդեն մի քանի անգամ չենք գնել ու չենք սնվել ադրբեջանական սննդամթերքով: Եկեք փաստենք, որ եթե այդ արկղերից ներմուծողը խնձորները տեղափոխեր այլ արկղեր կամ վաճառեր այլ տարաներով, մենք այդպես էլ ոչինչ չէինք իմանա:

Իհարկե հնարավոր է ոմանք փորձեն պնդել, որ ոչ մի գործարարի բիզնես շահերի տեսանկյունից ձեռնտու չէ թունավորված ապրանքներ արտահանել, բայց եկեք չմոռանանք, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որի հետ գտնվում ենք պատերազմի մեջ, որն իր գործողություններում այնքան նենգ է, որ ունակ է հերոսացնելու քնած մարդուն կացնահարող ստահակին: Եթե մեկ մարդուն քնած ժամանակ կացնահարողին պետական բարձր մակարդակով հերոսացնում են, ապա վստահաբար կարելի է ասել, որ փառքի գագաթին կհասցնեն մի ամբողջ հասարակություն թունավորողին:

Մեկ այլ օգտատիրոջ գրառում. «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ադրբեջանական խնձորների վաճառքն ու պետական ծառայությունների անգործությունը
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին "Product of Azerbayjan" գրությամբ նկարներ, որոնք արված էին երևանյան խանութներից մեկում։ Սկզբում, անկեղծ ասած, լուրջ չվերաբերվեցի՝ մտածելով, որ կեղծ են, քանի որ չէի հավատում, որ հնարավոր է ադրբեջանական ապրանք ներկրել ՀՀ։ Փաստորեն նկարները իրական էին ու մեր խանութներում այսօր ադրբեջանական արտադրության խնձոր են վաճառում։ Այս ամենը տեղի է ունենում ուռահայրենասիարական վայնասունի ու դրոշներ վառելու ֆոնին, իսկ ՍԱՊԾ-ն ընդհանրապես գոյություն չունի։ Իրավիճակը պարզաբանելու կարիք ունի, իսկ մյուս պատկան մարմինները հետևություններ պետք է անեն ՍԱՊԾ-ի անգործության պատճառահետևանքային կապերի վերաբերյալ։

Մեր տեղական մրգերը վաճառելու փոխարեն մարդիկ հարևան երկրում արտադրած (պարզ չի ինչ որակի) խնձոր են ներկրում ու վաճառում։ Մեղմ ասած, անհասկանալի ու անթույլատրելի վիճակ ա։ Պատկերացրեք, ասենք Ադրբեջանում հայկական ծիրան ծախեն..... պատկերացրեցի՞ք:

Հ.Գ. ՍԱՊԾ-ն ընդհանրապես ինչո՞վ է զբաղված, երբ մի քանի ամիս առաջ ՍԱՊԾ ղեկավար կազմը փոխվում էր, ոլորտի մասնագետներն ահազանգում էին, որ ոչ մասնագետներին այդ կառույցը «վստահելով» բացասական հետևանքներ է ունենալու։ Փաստորեն Կարեն Կարապետյանի նոր նշանակած սննդի ապահովման պետական ծառայության հիմնական գործառույթները դաշտի հերն անիծելն էր։

Նախ Ադրբեջանում հայկական ծիրան վաճառելու պահով փորձենք պատկերացնել, թե ի՞նչ կկատարվեր:

Վառ երևակայություն պետք չէ պատկերացնելոււ համար, որ նման դեպք գրանցվելու պարագայում, անմիջապես աշխատանքից կազատվեին ու դատական պատասխանատվության կենթարկվեին ոչ միայն ոլորտի շարքային պատասխանատուներն ու բարձրաստիճան ղեկավարները, այլև այդ ծիրանը ներկրողները:

Գրառումները շատ են, կարծում եմ կարիք չկա ամբողջը մեջբերելու, սակայն բոլոր գրառումներում կարմիր թելի պես անցնում է դժգոհությունը ոչ միայն պատասխանատու մարմիններից ու կառավարությունից, այլև նույն ներկրողներից: Ոչ մի շահույթ, եկամտի ոչ մի չափաբաժին, տուն պահելու վերաբերյալ ոչ մի սրտաճմլիկ հորինվածք չի կարող արդարացում լինել ներկրողների համար, քանի որ այնուամենայնիվ մարդը պետք է ունենա բարոյականության մասին գոնե տարրական պատկերացումներ, պատասխանատվության տարրական գիտակցություն:

Ներկրելով ադրբեջանական սննդամթերքը, մենք դրանով կամա թե ակամա մեր լուման ենք ներդնում Ադրբեջանի տնտեսական զարգացմանը, կերակրում ու զինում ենք այն բանակին, որի կրակոցներից զոհվում են մեր տղաները:

Ինչ վերաբերում է կառավարությանը, որը նույնպես կրում է ուղղակի պատասխանատվություն, քանի որ վերը նշված ծառայությունները գտնվում են կառավարության ենթակայության ներքո, ապա պետք է լուրջ հետևություններ անի տեղի ունեցածից, որովհետև սա ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության հարց է:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրգործ Արթիկի ավագանին զրկեց Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց Դրախտիկի միջնակարգ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ ՀՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց 1.4 մլրդ դրամ է փոշիացվել Մենք պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan