«Հրապարակ». Մոսկվայում Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպում տեղի չի ունենա

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն օրերս հայտարարել էր, որ ապրիլի 27-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպում:

«Հանդիպումը տեղի չի ունենա, որովհետև պաշտոնապես այդ մասին չի ծանուցվել-չի հայտարարվել»,- ասել է «Հրապարակ»-ի դիվանագիտական աղբյուրները:

Թերթը հիշեցրել է, որ հայկական կողմը մի քանի անգամ դիվանագիտորեն մերժել է նման հանդիպման ակնարկները` հստակ օրակարգի բացակայության պատճառով, հատկապես սահմանում տեղակայվելիք հսկողական մեխանիզմներին առնչվող: Ադրբեջանն էլ այս օրերին խոր անհանգստություն ունի վերջերս Արցախի սահմանագծում ԱՄՆ-ի տրամադրած գերժամանակակից սարքավորումների մասով, որոնք հնարավորություն են տալիս տարածության վրա դիտարկել հակառակորդի բանակի շարժերը: Հայկական կողմը, բոլոր դեպքերում, չի հերքում նման հանդիպման հնարավորությունը, սակայն չգիտի, թե երբ կլինի և որտեղ։

«Ճշտվելու դեպքում պաշտոնապես կհայտարարենք»,-նշել է թերթի աղբյուրը:

Թերթի տեղեկություններով, այնուհանդերձ, ապրիլի 27-ին սպասվում է Մամեդյարովի միակողմանի այցը Մոսկվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում