«Ժողովուրդ». ՀՀ ԱԳՆ-ն հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն թույլատրել է անարգել դուրս գալ երկրից

Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, և այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ Արսեն Հակոբյանն է եղել, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից՝ գողություն կատարելու մեղադրանքով: Հայաստանում հայտնվելուց հետո նա 2016-ի օգոստոսին ԱԳՆ-ից կարողացել է փաստաթուղթ ստանալ, որ իբր հետախուզման մեջ չէ, և ճողոպրել է:

«Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները գաղտնի են պահում»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում