Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում