«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ». լե Պեն

«Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որն անցել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հայտարարել է, որ ինքը Եվրոպայի հակառակորդը չէ: 

«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ: Ես դա ցանկանում եմ ասել ամենայն որոշակիությամբ: Ես ինձ եվրոպուհի եմ զգում, դե իհարկե, առաջին հերթին ֆրանսուհի, բայց նաեւ եվրոպուհի»,- ասել է լե Պենը TF1 հեռուստաալիքի եթերում:

Լե Պենը ապրիլի 18-ին TF հեռուստաալիքից պահանջել էր սրահից դուրս բերել Եվրամիության դրոշը իր հարցազրույցի ընթացքում: Այդ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ, իր կարծիքով, «Եվրամիությունը քիչ վատ բաներ չի արել մեր երկրին ու ու մեր ժողովրդին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում