Թուրքիայում ավելի քան ութ հազար ոստիկան գյուլենականների դեմ գործողություն են իրականացնում

Թուրքիայում շարունակվում են գործողությունները չափավոր իսլամի հետևորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրի 81 նահանգում ապրիլի 26-ի առավոտյան համաժամանակյա գործողություն է իրականացվել:

Գործողությանը մասնակցել է 8 հազար 500 ոստիկան: Արդյունքում 54 նահանգում ձերբակալվել է 803 մարդ:

Մյուս կասկածյալներին հայտնաբերելու նպատակով աշխատանքները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում