«Պայքարը աղջիկ երեխաների համար չի ավարտվել, այն շարունակվում է».Լևոն Ալթունյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի (ՄԶՄԿ), «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն»-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն»-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ համագործակցության և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակության շնորհիվ իրականացված «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը» այսօր ամփոփում էր իր գործունեությունը:

Համաժողովին մասնակից ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը» հաջողությամբ է իրականացվում և արդյունքները նկատելի են՝ պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել

«Սեռերի անհամամասնության խնդիրը Հայստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներից: 2008-2012 թթ. նորածինների՝ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100 աղջկա հաշվով 115 տղա, 2014-ին՝ 113 և 4 տղա 100 աղջկա հաշվով, 2015-ին՝ այդ թիվ ավելի է նվազել հասնելով 100 :112 և 7, իսկ 2016-ին՝ 100։111»,- ասաց Առողջապահության նախարարը:

Նախարարը հավելեց, որ ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալնեի՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում մոտավորապես 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։

«Այս ցուցանիշը ցույց է տալիս ,որ պայքարը աղջիկնեի համար չի ավարտվել , այն շարունակվում է»,- նշեց Լևոն Ալթունյանը և հավելեց, որ այս տվյալները խոսում են այն մասին, որ խնդիրը դեռևս պետք է մնա օրակարգում:

Համաժողովի մասնակից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ այս ծրագիր ամենամեծ առավելությունը այն է, որ իսկապես հնարավոր է եղել միավորել բոլորի ջանքերը՝ հասարական կազմակերպությունների, տարածքային պատգամ մարմինների, քաղաքացիների, ովքեր ներգրավված են այս ծրագրում և , իրենց փորձով փորձում են ազդել մեր քաղաքացիների մտածելակերպի և մոտեցումների վրա:

«Մեր բոլոր գնահատականները, վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե մենք հետևողական չլինենք այս խնդիրների լուծման հարցում մենք շատ ավելի դժվարին իրավիճակների առջև ենք կանգնելու»,-ընդգծեց Արտեմ Ասատրյանը:
Ըստ նախարարի ամենադժվարը մտածելակերպի մոտեցումի հետ կապված փոփոխություններն են, որոնք մեծ ջանքեր են պահանջում:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագիրը հաջողված համարեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն, ով ևս ողջունում է այս կազմակերպությունների համագործակցությունը և առաջին հերթին կարևորում ՝ մարդկանյին կյանքը, առանց կենտրոնանալու սեռերի ընտրության վրա:

«Մաղթում ենք, որ շարունակականություն ունենա այս ծրագիրը: Մենք կարող ենք կյանքով ապացուցել աշխարին, որ մեր ապրելու արդար իրավունքը վաստակել ենք մարդու արժեվորմամբ»,-հավելեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Հավելենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 750,000 եվրո: Ծրագրի գործընկերների ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 42,000 եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում